07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ը, ՀՅԴ-ը, ԲՀԿ-ը` ընտրակաշառքի հիմնադիրներ

”Ընտրությունների նախաշեմին ընտրակաշառքների թեման բավականին ակտուալ է: Շատ ուժեր, որոնք ժամանակին իրենք են հասարկության մեջ արմատավորել ընտրակաշառք երևույթը, այսօր ”անմեղ գառան” մորթու տակ փորձում են մի ձեռքով ընտրակաշառք բաժանել, իսկ մյուս ձեռքով` “պայքարել” ընտրակաշառքների դեմ: Նույնիսկ ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձևավորվեց 3 քաղաքական ուժերի` ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի ակտիվ մասնակցությամբ:

Հետաքրքրական է, որ հատկապես այս 3 ուժերն են կուրծք ծեծում արդար ընտրություններ անցկացնելու համար, մինչդեռ Հայաստանում հենց այս 3-ի հետ է կապված ընտրությունները կեղծելու և ընտրակաշառք բաժանելու ավանդույթի սկզբնավորումը:

Հիշենք, որ հենց ՀԱԿ առաջնորդ, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք էր, որ Հայաստանում առաջին անգամ ընտրությունները կեղծվեցին: Կեղծվեցին 1995թ.-ի Սահմանադրության հանրաքվեի, 1995թ.-ի ԱԺ ընտրությունների և 1996թ.-ի նախագահական ընտրությունների արդյունքները:

Երկրորդ նախագահի օրոք հիմք դրվեց ընտրակաշառք բաժանելու արատավոր պրակտիկային, իսկ կուսակցությունը, որը նույնականացվում է փողի և “բարեգործական” կազմակերպության հետ և որը մասսայական կերպով զբաղվեց ընտրակաշառք բաժանելով և ձայների գնմամբ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարան հանդիսացող Բարգավաճ Հայաստան կուսակցությունն էր: Այս ամենի ֆոնին հետաքրքրական է արդար ընտրություններ անցկացնելու հաջորդ ուժի` Դաշնակցության մոտեցումները:

Դաշնակցությունը անմասն չի մնացել Հայաստանում ընտրակեղծիքների և ընտրակաշառքների երևույթի տարածման և արմատավորման գործում: ՀՅԴ-ն այն հիմնական քաղաքական ուժերից մեկն է, որը ավելի քան 10-ը տարի դարձավ քոչարյանական ռեժիմի հենարանը և պաշտպանը, և որի ժամանակ Հայաստանում ոչ մի արդար և թափանցիկ ընտրություն չի իրականցվել:

Այս ամենը հաշվի առնելով` կարելի է ասել, որ… Որքան գայլը կպայքարի գառ ուտելու դեմ, այնքան էլ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը կպայքարեն ընտրակաշառքների դեմ”,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Արա Արամյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ