08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայտնի օլիգարխը ինքնասպա՞ն է եղել

Մարտի 23-ին ինքնասպան է եղել ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին: Բերեզովսկուն մահացած են գտել լոնդոնյան իր բնակարանի լոգարանում: Օլիգարխի մահվան մասին, սակայն, հակասական տեղեկություններ են շրջում: Նրա հարազատներից շատերը համոզված են, որ գործարարն ինքնասպանություն է գործել, ծանոթներից շատերն էլ չեն հավատում, որ Բերեզովսկին կարող էր վերջ դնել կյանքին:

Բորիս Բերեզովսկին ծնվել է 1946-ի հունվարի 23-ին: Սովետական տարիներին նա աշխատում էր գիտական ոլորտում: 90-ականներին նա ռուսական խոշորագույն ձեռնարկատերերից էր: 1999-ին Բերեզովսկին դարձավ Պետդումայի պատգամավոր, սակայն մի քանի ամիս անց վայր դրեց լիազորությունները` Վլադիմիր Պուտինի քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով:

2001-ից Բերեզովսկին բնակվում էր Լոնդոնում, իսկ 2003-ից քաղաքական փախստականի կարգավիճակ է ստացել: 2008-ին Բերեզովսկու կարողությունը 1.3 մլրդ դոլար է գնահատվել: Սակայն վերջերս նրա ֆինանսական դրությունն այնքան էլ հուսադրող չէր, քանի որ ձեռնարկատերը պարտվեց դատական հայցը` մեկ այլ ռուս օլիգարխի` Ռոման Աբրամովիչին: Նա սկսեց վաճառել ունեցվածքը: “Առաջին ալիքի” հաղորդմամբ` նախորդ շաբաթվա ընթացում Բերեզովսկին մի քանի անգամ սրտի կաթված է ստացել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ