08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Չքաղաքականացնել զորավարժությունները

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ  Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է այն մարդկանց, ովքեր փորձում են քաղաքականացնել, ապրիլի 7-ից սկսվող զորավարժությունները:

 “Հարգելիներս, բանակում տեղի ունեցող ամեն մի զորավարժություն մանրակրկիտ պլանավորվում է մեկ տարի առաջ՝ օրվա եւ ժամերի ճշգրտությամբ: Վերջին շրջանում ամեն տարի ՀՀ ԶՈւ-երն անցկացնում են մի քանի նման զորավարժություններ, որոնց այս կամ այն չափով մասնակցում են նաեւ պահեստազորայինները:

Դա պլանային եւ անհրաժեշտ քայլ է, սակայն դրանք երբեք չեն եղել եռամսյա: Դրանք իրականում մեծ մասշտաբների չեն եւ տեւողությունն էլ ընդամենը մի քանի օր է: Կրկին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել եւ չքաղաքականացնել այս ամենը: ՀՀ ՊՆ-ն գործունեությունը ուղղված է ՀՀ անվտանգության ապահովմանը”,-գրել է Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ