15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նախագահն ընդունել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Մեննո Սնելին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Մեննո Սնելին:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել գործադիր տնօրեն Մեննո Սնելին՝ Հիմնադրամում պաշտոնավարման անցած հինգ տարիներին Հայաստանի շահերը հավուր պատշաճի ներկայացնելու համար: Նկատի առնելով, որ պրն. Սնելն առաջիկայում ավարտելու է իր գործունեությունը ներկայիս պաշտոնում, Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել նրան հետագա աշխատանքում և հույս հայտնել, որ ԱՄՀ հաջորդ գործադիր տնօրենի հետ ևս կձևավորվի նույնքան արդյունավետ և կառուցողական համագործակցություն: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական քաղաքականության իրականացման գործում ԱՄՀ-ի դերը, ընդգծելով, որ միջազգային ֆինանսական հեղինակավոր այդ կազմակերպության հետ երկարատև փոխգործակցության շնորհիվ մեր երկրում անցած տարիներին զգալի տնտեսական բարեփոխումներ են իրականացվել: Չնայած բազմաթիվ մարտահրավերներին, արտաքին բացասական ազդակներին, Նախագահի խոսքով, Հիմնադրամի հետ համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր է դարձել հասնել որոշակի առաջընթացի, և Հայաստանը շահագրգիռ է շարունակել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը:

Մեննո Սնելը ևս գոհունակությամբ է խոսել Հայաստան-ԱՄՀ գործընկերային հարաբերությունների և համատեղ իրականացված ծրագրերի մասին, նշելով, որ հետագա փոխգործակցության համար ամուր հիմքեր են դրվել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ