Ինչպես կնքվեց զինադադարը
1988 թվականից Ադրբեջանը սանձազերծեց Հայ-Ադրբեջանական պատերազմ: Լավ զինված ադրբեջանական բանակը, ջոկատներից սկսեցին լայնածավալ հարձակումները Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով: Պատերազմի հորձանուտում հայերը միացյալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ, որը կազմում էր մոտ 20-25 հազար: Ադրբեջանի բանակը 75-80 հազար: Սակայն հայերը կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը: Ադրբեջանական բանակի նշանառված հարվածներին զոհ են գնում հազարավոր հայ խաղաղ բնակիչներ: Հայկական կողմը կորցրեց Արծվաշենը, Մարդակերտի, Մարտունիի, Շահումյանի շրջանների մի մասը: Հայկական ուժերի վճռական գործողություններին հակառակորդը չկարողանալով դիմադրել և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից զինադադար է խնդրում, որը կնքվում է 1994 թվականի Մայիսի 12-ին: Արդյունքում հայերը ունենում են 5 հազար զոհ (ինչպես նաև՝ հազարավոր զոհեր խաղաղ բնակչության շրջանում), իսկ Ադրբեջանցիները՝ 40 հազար զոհ: Արցախյան գոյամարտում հայ ազգը ցույց տվեց իր միասնականության ուժը, կարողացավ կասեցնել հակառակորդի ագրեսիան և ազատագրել հայկական տարածքների մի մասը․․․
Դեռևս մայիսի 5-ին Բիշքեկում Ռուսաստանի, Ղըրղզստանի և ԱՊՀ միջխորհըրդարանական խորհըրդաժողովի միջնորդությամբ Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարները ստորագրել են արձանագրություն, ըստ որի համաձայնություն է ձեռք բերվել կրակի դադարեցման վերաբերյալ: Բիշքեկյան արձանագրությանը Ադրբեջանը միացել է ավելի ուշ՝ մայիսի 8-ին: Ռուսաստանի միջնորդությամբ կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը ՀՀ, Արցախի և ԱՀ պաշտպանության գերատեսչությունները ստորագրել են մայիսի 11-ին: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել մայիսի 12-ին:
Բիշքեկյան արձանագրություն, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ 1994 թվականի մայիսի 4-5-ը Բիշքեկ քաղաքում անցկացված հանդիպման արդյունքում հաստատված փաստաթուղթ, որով մասնակից կողմերը վճռականություն հայտեցին ամեն կերպ օժանդակել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը զինված հակամարտության դադարեցմանը, քանի որ վերջինս ոչ միայն անուղղելի վնաս էր հասցնում ադրբեջանական և հայ ժողովուրդներին, այլև շոշափում էր տարածաշրջանային այլ պետությունների շահերը և բարդացնում էր միջազգային իրավիճակը։ Դրանով կոչ էր արվում հակամարտող կողմերին մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը դադարեցնել կրակը՝ հիմնվելով 1994 թվականի փետրվարի 18-ի արձանագրության վրա։ Արձանագրությամբ որոշվեց կնքել շուտափույթ համաձայնություն, որով կդադարեցվեր զինված հակամարտությունը և կվերացվեին դրա հետևանքները։ Համաձայնագրով նախատեսվում էր՝
- ստեղծել ռազմական գործողությունները չվերսկսելու ապահովման մեխանիզմ,
- դուրս բերել զորքերը գրավված տարածքներից,
- վերականգնել հաղորդակցման ուղիների գործունեությունը,
- ապահովել փախստականների անվտանգ վերադարձը։
Կողմերը նաև նպատակահարմար գտան պարբերաբար կազմակերպել նմանատիպ հանդիպումներ՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով։
Ադրբեջանի կողմից բիշքեկյան համաձայնության խափանումից հետո գործին միջամտել է ՌԴ պաշտպանության նախարար Պ. Գրաչովը, նպատակ ունենալով դադարեցնել զինված հակամարտությունը՝ մնացած հարցերի լուծումը թողնելով քաղաքագետներին: 1994-ի մայիսի 16-ին Մոսկվայում հանդիպելով ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի, ՀՀ պետնախարար Վ. Սարգսյանի, Արցախի ՊԲ հրամանատար Ս. Բաբայանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովի հետ՝ նա առաջարկել է մայիսի 17-ի 00 ժամից դադարեցնել կրակը: Այն մեծ դժվարությամբ ընդունել է նաև Ադրբեջանը և մեկ ամիս անց տվել իր համաձայնությունը: Պարտադրված հրադադարը պահպանվում է ցայսօր (2012): Մոսկվայում հաստատված զինադադարի համաձայնագրով դադարեցվել են պատերազմական գործողությունները, և սկսվել է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների փուլը, որը շարունակվում է մինչև օրս (2012): ՂԱՊ-ը տեղի է ունեցել համայն հայության՝ Հայաստանի և սփյուռքի ռազմական կարողությունների՝ մարդկային ուժի, նյութական, տեխնիկական և այլ միջոցների լայնածավալ օգտագործումով, ինչպես նաև բարեկամ երկրների, միջազգային առաջադեմ հասարակայնության բարոյական ու հոգեբանական մշտական աջակցությամբ: ՂԱՊ-ի հաղթական ավարտից հետո Ադրբեջանի իշխանությունները ստիպված որոշ ժամանակ հրաժարվեցին հակամարտության հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքական գծից․․․