07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

”Եթե Րաֆֆին նախագահ է, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանից պաշտոններ ուզում”

ՀՅԴ-ական Սասուն Մանուկյանը կարծում է, որ ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա պահանջ-առաջարկները, որ նա ուղարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վկայում են, որ Հովհաննիսյանն ընդունում է նախագահական ընտրություններում իր պարտությունը:

”Մի որոշ ժամանակ առաջ, երբ ասում էի, թե ընտրության արդյունքները արժանահավատ չէ, ասում էին ՀՅԴ անկեղծ չէ, թող ասի Րաֆֆին ընտրվել է նախագահ, ասում էի մենք հայտարարել ենք, որ ժողովրդի կողքին ենք, ասում էին չէ ասեք, որ Րաֆֆին նախագահ է…հիմա եթե Րաֆֆին նախագահ է, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանից պաշտոններ ուզում:

Եթե ուզում է, ուրեմն ընդունում է, որ նա է նախագահը…էդ դեպքում եթե ՀՅԴ հայտարարեր, որ Րաֆֆին նախագահ է կստացվեր, որ մենք աջակցում ենք մարդու, որը նախագահից պաշտոններ է ուզում: Հետո չէ՞ր ասվելու, թե մենք էլ գնացել ենք կողքին կանգնել, որ մեզ բաժին հանի:

Կարծում եմ` մենք և անկեղծ էինք և արժանապատիվ ու մնացինք ժողովրդի կողքին ու չմասնակցեցինք պաշտոնակռիվին կամ աթոռակռվին….իսկ Սերժ Սարգսյանը պատճառ չունի Րաֆֆուն պաշտոններ տալու հիմնական մրցակիցը փաստորեն ընդունեց իր հաղթանակը….մենակ անկեղծ հավատով պայքարի ելած մարդիկ են մեղք, որոնց հերթական հիասթափությունն է սպասվում….”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ