01 Հունիսի, Saturday, 2024
KFC

«Խիստ հետեւելու ենք դեղերի դեղատոմսով բաց թողնման խնդրին».Արմեն Մուրադյան

«Նոր օրենքը կավելացնի խստությունը դեղերը դեղատոմսով բաց թողնելու հարցում»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը անդրադառնալով «Դեղերի մասին» օրենքին , որն ընդունվել է 2–րդ ընթերցմամբ:Նման պրակտիկան ընդունված է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում, հաշվի առնելով, որ աշխարհում տարածվել են դեղերի դեմ կայուն միկրոօրգանիզմներ եւ մեծ մասամբ` հակաբիոտիկների չհամակարգված օգտագործման պատճառով, հավելել է նա:

«Դեղատոմսով դեղերի բաց թողումն արձանագրված է նաեւ ներկայիս օրենքում, բայց այդ պրակտիկային ոչ միշտ են հետեւում: Նոր օրենքը կուժեղացնի պատասխանատվությունը նման խախտումների համար», – ընդգծեց նախարարը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ