Հարց Արմեն Աշոտյանին
Կապանցի Սասուն Մանուկյանը “Ֆեյսբուքի” իր էջում անդրադարձել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի դպրոցներում արձակուրդը երկարաձգելու որոշմանը:
“Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նվեր է արել երեխաներին երկարաձգելով կրթարանների արձակուրդները, կցանկանայի նա նվեր աներ նաեւ Սյունիքի մանկավարժներին եւ ուղղեր առարկայական մի սխալ, որը շարունակվում է արդեն վեց տարի…:
Խոսքը վերաբերվում է մանկավարժների դրույքաչափերին, ՀՀ մյուս մարզերում եւ Երեւանում այն կազմում է 96.000 դրամ, Սյունիքում` 82.000, ե՞րբ է ուղղվելու: Ինչո՞ւ է այդպես”,-հարցնում է օգտատերը: