29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԵԽ նիստին

Մարտի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը:

Օրակարգը հաստատելուց հետո Երիտասարդական խորհրդարանի անդամները քննարկեցին ԵԽ հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ստացած “ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին” օրինագիծը, որի հեղինակներն են ԵԽ անդամներ Տիգրան Խաչիկյանը եւ Կարեն Ամիրյանը, “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին” օրինագիծը, որը մշակել է ԵԽ անդամ Մակար Եղիազարյանը, “ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի կազմավորման եւ գործունեության կարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին” օրինագիծը, որը հեղինակել է ԵԽ անդամ Ազատուհի Սիմոնյանը:

 

“ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծով հեղինակները, մասնավորապես, առաջարկում են ապահովել քաղաքացիական եւ վարչական դատավարության շրջանակներում առաջացող մի շարք խնդիրների արդյունավետ լուծումը, կողմերի դատավարական իրավահավասարության սկզբունքի հետեւողական կենսագործումը:

 

“Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է հարկային արտոնություններ սահմանել Հայաստան ներգաղթած սիրիահայերի համար: Ըստ հեղինակի՝ օրինագծի ընդունմամբ կմեղմվի այն սոցիալ-տնտեսական դրությունը, որն առաջացել է սիրիահայերի համար, ովքեր խնդիրներ ունեն ինչպես աշխատանքի ընդունվելու, այնպես էլ նոր գործ հիմնելու ուղղությամբ:

 

“ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին” օրինագիծը եւ Երիտասարդական խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը չստացած “ՀՀ Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին” օրենքի նախագիծը կքննարկվեն ԵԽ հաջորդ նիստում: Նույն օրը կկազմակերպվեն այսօր քննարկված օրինագծերի քվեարկությունները:

 

Երիտասարդական խորհրդարանի նախագահ Կարլեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ Երիտասարդական խորհրդարանի “Բարգավաճ Հայաստան” խմբակցության ղեկավար է ընտրվել Մակար Եղիազարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ