17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աշխատել է պետք

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել «Հազարամյակի զարգացման նպատակներ. առաջընթացի ազգային զեկույցի» շնորհանդեսին:

Ողջույնի խոսքում կառավարության ղեկավարը նշել է, որ «Հազարամյակի զարգացման նպատակներ. առաջընթացի ազգային զեկույցն» ամփոփում է 2000թ. ՄԱԿ-ի ընդունած Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի կատարած աշխատանքը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ որոշ նպատակների առումով` մանկական և մայրական մահացություն, կրթության հասանելիություն, մաքուր ջրի մատչելիություն, մեր երկրի նվաճումներն զգալի են, իսկ մյուս նպատակների առումով թեպետ կա որոշակի առաջընթաց, սակայն անելիքները դեռևս շատ են, և անհրաժեշտ է շարունակել հետևողական ջանքեր գործադրել՝ համապատասխան ցուցանիշների բարելավման համար:

«Անցած շաբաթ կառավարությունում տեղի ունեցավ Կայուն զարգացման խորհրդի հերթական նիստը, որտեղ սկիզբ դրվեց ՄԱԿ-ի նոր օրակարգի` «Վերափոխենք մեր աշխարհը. նոր օրակարգ 2030» ազգայնացման և տեղայնացման գործընթացին: Նոր օրակարգն իր մեջ ներառում է կայուն զարգացման 17 նպատակ և 169 թիրախ: Հայաստանի համար պետք է ընտրենք այն նպատակներն ու թիրախները, որոնք համահունչ են մեր ազգային ռազմավարական ծրագրերին, մասնավորապես, Հայաստանի 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրին։

Ի վերջո, անկախ նրանից, թե ինչպես են կոչվում նոր օրակարգը կամ նպատակները, բոլորիս ցանկությունը մեկն է` ապահովել մեր ժողովրդի համար բարեկեցիկ, խաղաղ և ապահով կյանք, ինչին հասնելու համար հարկավոր է երկրի պետական համակարգի, համապատասխան հասարակական և միջազգային կազմակերպությունների ամենօրյա հետևողական և քրտնաջան համատեղ աշխատանք», – ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին՝ ցուցաբերած աջակցության համար, ներկայացվող զեկույցի պատրաստմանը մասնակցած բոլոր պետական գերատեսչություններին և այս ծավալուն հետազոտությունն իրականացնողներին՝ վստահություն հայտնելով, որ Հայաստան-ՄԱԿ համագործակցությունն առաջիկայում ավելի կամրապնդվի:

Ելույթով է հանդես եկել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն: Նրա խոսքով՝ «Վերափոխենք մեր աշխարհը. նոր օրակարգ 2030» իրականացմանն ուղղված ջանքերի հիմքում ընկած է լինելու պետության կողմից այդ գործընթացն առաջնորդելն ու վերահսկելը, և ՄԱԿ-ը պատրաստ է օժանդակել Հայաստանին այդ գործընթացում։

ՄԱԿ-ի նոր օրակարգի հաջող իրականացման գործում պարոն Բուզետտոն կարևորել է ոչ միայն գերատեսչությունների և ոլորտների միջև համատեղ պլանավորումը, այլև ողջ հասարակության՝ խորհրդարանի, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և լրատվամիջոցների ներգրավումը:  Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի խոսքով՝ այս բոլոր ինստիտուտներն իրենց կարևոր դերն ունեն Կայուն զարգացման նպատակների իրականացման և մոնիթորինգի գործում։

Հաջորդիվ «Ի-Վի Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության փորձագետներ Սևակ Հովհաննիսյանը և Գագիկ Գաբրիելյանը ներկայացրել են  «Հազարամյակի զարգացման նպատակներ. առաջընթացի ազգային զեկույցի» հիմնական արդյունքները:

660027a7-26a2-4ce6-b28a-69cfb5c7bfa7 2d2062f1-a1a6-4c48-b051-65dc75a4d7cf

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ