14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Առողջապահության նախարարությունն առաջարկում է երկարաձգել դպրոցական արձակուրդները

2012 թվականի հոկտեմբերից հանրապետությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքներով գրիպի և սուր շնչառական վարակների հիվանդացության աճ է արձանագրվել:  

Ընթացիկ տարվա փետրվարից հանրապետությունում սուր շնչառական վիրուսային հիվանդություններով` այդ թվում` գրիպով, նախորդ տարվա համեմատությամբ հիվանդացության մակարդակի կրկնակի աճ է դիտվել: Այդ նույն ժամանակից սկսած հանրապետության դպրոցներում իրականացվող մոնիտորինգի արդյունքներով պարզվել է, որ դրանցում բացակայությունների գրեթե 10%-ը պայմանավորված է եղել սուր շնչառական վարակներով:

Սակայն դպրոցների գարնանային արձակուրդներին հաջորդող օրերին նկատվել է հիվանդացության նվազում, ինչի մասին փաստում են փետրվարի 19-ից մինչև օրս իրականացված մշտադիտարկման արդյունքները:

Թեև նվազել են նաև պոլիկլինիկաների և շտապ օգնության կանչերը, սակայն հոսպիտալացման դեպքերը շարունակում են մնալ նույն մակարդակի վրա: Համադրելով համաճարակաբանական վերլուծության արդյունքները, պարզ է դառնում, որ դպրոցական արձակուրդները զգալի նպաստել են գրիպի և մյուս սուր շնչառական վարակների նվազեցմանը:  

Հարկ է նշել, որ հանրապետությունում գրիպով և սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված համաճարակային գործընթացը դեռևս չի մարել և կանխատեսվում է, որ այն կերկարաձգվի առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում:

Դպրոցների գործունեության վերսկսումից հետո կարող է դիտվել գրիպի և սուր շնչառական վարակների աճ, քանի որ փակ տարածքներում երեխաների սերտ շփումները, հիվանդացության սեզոնային բնույթը, հիվանդության կարճ գաղտնի շրջանը, բարձր վարակելիությունը, ինչպես նաև առաջիկայում եղանակի ջերմաստիճանի կանխատեսվող նվազումը կնպաստեն վիրուսային վարակների տարածմանը:

Գրիպի ու սուր շնչառական հիվանդությունների հետագա համաճարակային իրավիճակի բարդություններից խուսափելու նպատակով  ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը երկարաձգել դպրոցների գարնանային արձակուրդները ևս մեկ շաբաթով, ինչը զգալի կնպաստի գրիպով հիվանդացության շարունակական նվազմանը և համաճարակային իրավիճակի բարելավմանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ