29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այս անգամ ՀԱԿ-ը կբոյկոտի՞ Երեւանի ընտրությունները

Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ կուսակցության ցուցակի երկրորդ տեղում գտնվող Զոյա Թադևոսյանն ասյօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ դեռ չի ցանկանում բացել խաղաքարտերը միջոցների վերաբերյալ, սակայն հավաստիացրեց, որ ամեն ինչ անելու են, որպեզի ընտրողի վստահությունը գրավեն:

“Ամենակարևոր խախտումը գրանցումների հետ կապված խնդիրն է, քանի որ մարդկանց բերում են տարբեր գյուղերից, շրջաններից և գրանցում են Երևանի բնակարանների վրա: Police.am-ում կա ցուցակը,պետք է այն ներբեռնել, քանի դեռ չեն հանել կամ փոփոխել:

Երևանում 466 ընտրատարածք կա,սակայն Տիգրան Մուկուչյանը վերջերս ակնարկեց, որ հնարավոր է ավելանան տեղամասերի քանակը,սակայն ինչի հաշվին`դժվար է ասել, քանի որ արտագաղթը չի կանգնել”,-նկատեց տիկին Թադևոսյանը`հավելելով, որ կասկած ունի, որ իշխանությունները կարող են հետին թվով գրանցումներ իրականացնել բնակարանների վրա, որոնք ևս կեղծումների հնարավորություն կտան: “Եթե դա էլ հաջողվի թույլ չտալ,կարելի է նորմալ պայքար մղել ընտրությունների ընթացքում”:

Նրա խոսքով, եթե իշխանությունները ցանկանում են ապացուցել, թե ընտրություններում խախտումները մեծ չեն, պետք է բացեն պարկերը, որոնք նրա համոզմամբ` արդեն գոյություն չունեն`վերահաշվարկը բացառելու պատճառով:

Ընտրություններից հետո բոյկոտելու մասին. /ՀԱԿ-ը նախորդ Երեւանի ավագանու ընտրությունները բոյկոտեց` թափուր թողնելով իր ստացած 17 տեղերը-խմբ./

“Եթե ակնհայտ կեղծիքների, նկարչության ուղեկցությամբ ընթանան ընտրությունները, գնաս ի՞նչ անես, բայց եթե ընտրակեղծիքները չլինեն մեծ և չազդեն արդունքների վրա, իհարկե կընդունենք արդյունքները և կմասնակցենք կառավարմանը”,-ասաց Զոյա Թադեւոսյանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ