16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԵՊՀ-ից հայտարարում են

2013 թ-ի մարտի 19-ին ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավարին է հանձնվել “Երիտասարդական շարժման պահանջները” վերնագրով, ապատեղեկատվություն, սպառնալիքներ, անհասկանալի ձևակերպումներ և պահանջներ պարունակող անստորագիր մի գրություն:

Նշված պահանջների վերաբերյալ համալսարանն իր դիրքորոշումն արդեն արտահայտել է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության կողմից տարածված երկու պարզաբանող հայտարարություններում (2013 թ-ի մարտի 1-ին և մարտի 15-ին):

Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ Երևանի պետական համալսարանը, գիտակցելով իր դերն ու առաքելությունը, հաստատակամ է ԵՊՀ աշխատակիցների և ուսանողների իրավունքների պաշտպանության հարցում, վերահաստատում է հավատարմությունը քաղաքացիական ազատություններին և հորդորում է զերծ մնալ ԵՊՀ բնականոն գործունեությունը վնասող քայլերից:

Ի դեպ, ԵՊՀ-ի առջև ակցիան կազմակերպող երիտասարդներին հորդորում ենք չփչացնել կանաչապատ տարածքները և հարգել ԵՊՀ կանաչապատման բաժնի աշխատանքները:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ