29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տարոն Մարգարյանը Քանաքեռ -Զեյթունում էր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցը մեկնարկել է մայրաքաղաքի զարգացման ծրագրի շրջանակում ընթացող բակային տարածքների բարեկարգման շինհրապարակներ այցով:

Քանաքեռ-Զեյթունում ևս քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրերով համալիր բարեկարգման ծավալուն աշխատանքների շրջանակում բակերը կապահովվեն զրուցարաններով, նստարաններով, կկահավորվեն խաղային ատրակցիոններով, ինչպես նաև մարզագույքերով: 

 

Բակային բոլոր տարածքներում պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել կառուցապատման նախագծերն ու ընթացող աշխատանքների մանրամասները:

 

Ռուբինյանց 4 և 4 Ա շենքերի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին տասնյակ տարիներ անխնամ մնացած բակերը համալիր բարեկարգելու նախաձեռնության համար: Քաղաքապետն էլ բնակիչներին վստահեցրել է, որ առաջիկա տարիների ընթացքում բարեկարգ ու հարմարավետ կդառնան երևանյան բոլոր բակերը: Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին շրջել է բակերում, հետևել  կատարվող աշխատանքների ընթացքին:

 

Բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում վերակառուցման աշխատանքներ էին ընթանում նաև Դրոյի 26 շենքի բակային տարածքում: Բնակիչների հավաստմամբ բարեկարգվող բակը անխնամ է եղել դեռ խորհրդային տարիներից սկսած:

Նրանք իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին մայրաքաղաքում օրեցօր ավելացող բարեկարգ ու հարմարավետ բակերի, մայրաքաղաքի արտաքին տեսքի նկատելի փոփոխությունների համար: Օգտվելով առիթից բնակիչները Տարոն Մարգարյանին են ներկայացրել նաև բակերի բարեկարգման հետ կապված իրենց առաջարկները, որոնք հենց տեղում քաղաքապետի հանձնարարությամբ ներառվել են ծրագրում.

“Քաղաքապետարանը որդեգրել է հստակ քաղաքականություն: Թե այգիների և պուրակների կառուցման, և թե  բակերի բարեկարգման հարցում մենք միշտ հաշվի ենք առնում մեր բնակիչների առաջարկներն ու մոտեցումները:

Հաճախ հենց տեղում լսելով նրանց առաջարկները, նախագծերում որոշակի փոփոխություններ ենք իրականացնում, որպեսզի կատարած աշխատանքը նախ և առաջ բնակիչների սրտով լինի ու ծառայի նրանց: Մի բան հստակ է, այն ամենը, ինչը կառուցվում է այսօր Երևանում, երևանցիների հարմարավետության ապահովման համար է”,-նշել է Տարոն Մարգարյանը: 

 

Քաղաքապետը տեղում վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է առավել հետևողական լինել բնակիչների կողմից բարձրացվող հարցերին հնարավորին արագ լուծումներ տալու հարցում:  

 

Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Դրոյի 8-10 շենքերի բակ, որը բոլորովին վերջերս է հանձնվել բնակիչների տնօրինմանը: Վառ գույներով ձևավորված բակի տեղում, ինչպես բնակիչներն էին նշում նախկինում ամայի ու անխնամ տարածք էր:

 

Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև Պարույր Սևակի 1/2 շենքի բակում ընթացող ֆուտբոլի փոքր խաղադաշտի կառուցման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները զեկուցել են, որ արդեն ամռանը ֆուտբոլասեր փոքրիկների տնօրինմանը կհանձնվի խաղադաշտը՝ ապահովված անհրաժեշտ բոլոր պայմաններով:

Առողջ ապրելակերպին ուղղված տարբեր ծրագրերն ու միջոցառումները նույնպես քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեության ծրագրային առաջնահերթություններից են և բակերի համալիր բարեկարգման ծրագրերում այս տարի ևս առանձնակի ուշադրություն է դարձվել նաև ֆուտբոլի փոքր խաղադաշտերի կառուցմանն ու բակերում մարզական գույքի ավելացմանը.

“2013թ-ին մենք շահագործման կհանձնենք 18 ֆուտբոլի փոքր խաղադաշտեր: Անցած երեք տարիների ընթացքում մենք շահագործման ենք հանձնել շուրջ 60 ֆուտբոլի փոքր խաղադաշտ: Աշխատանքները լինելու են շարունակական և առաջիկա տարիներին մենք փորձելու ենք ընդլայնել ծրագիրը, ինչն իր հերթին կնպաստի նաև ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանը:

Այս տարի խաղահրապարակներին զուգահեռ, բակային տարածքները կկահավորենք նաև մեծ քանակությամբ մարզասարքերով, ինչն իր հերթին կնպաստի մայրաքաղաքում առողջ ապրելակերպի խթանմանը”,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն  

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ