19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի քաղաքապետի պաշտնում`ինչպես Ռոնալդուն ֆուտբոլի դաշտում

Հանրապետական կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների է գտնում լավ պաշարով. առաջինը`տեղական ինքնակառավարման հարուստ փորձով և արդեն այդ ոլորտում արհեստավարժ կադրային ներուժով: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ով համաձայն քաղաքական շրջանակներում շրջանառվող լուրերի, կգլխավորի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբն Ավագանու խորհրդի ընտրություններում:

Նա ընդգծել է, որ Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցող քաղաքական այլ ուժերի համեմատ ՀՀԿ-ն շահեկան վիճակում է գտնվում, քանի որ տեղական ընտրությունները տարբերվում են համահանրապետականից. դրանք պակաս քաղաքականացված են, և այդ ընտրություններում ընտրում են հատկապես տնտեսվարողների, ովքեր ի վիճակի են լուծել համայնքային խնդիրները:

“Այս առումով քաղաքապետի պաշտոնում ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը, ով տեղական ինքնակառավարման հարուստ փորձ ունի, քանի որ ավելի վաղ շատ հաջող գլխավորել է մայրաքաղաքի Ավան համայնքը, իսկ Երևանի քաղաքապետի պաշտոնում գտնվելու 1,5 տարվա ընթացքում հաջողացրել է շատ բան անել Երևանի համար, դրականորեն տարբերվում է այլ քաղաքական ուժերի թեկնածուներից:

Մեկ բան է Վարդան Օսկանյանը /առաջինը “Բարգավաճ Հայաստանի՚” համամասնական ցուցակում-խմբ./`որպես քաղաքական գործիչ, այլ բան`նույն Օսկանյանը`որպես տնտեսվարող: Դա գործնականում նույնն է, ինչ փոխատեղել Ռոնալդուին և Կասիլիասին, այդ դեպքում ՙՌեալ Մադրիդի՚ ՕԳԳ-ն կնվազի առնվազն 50%-ով”,- բացատրել է Շարմազանովը`հավելելով, որ բոլոր սոցհարցումների համաձայն, Տարոն Մարգարյանի վարկանիշը կայուն բարձր է:

Նա ընդգծել է, որ այս ընտրություններին ՀՀԿ-ն ավելի լուրջ է պատրաստվում, քան մնացած նախորդներին: ՙՄենք մտադիր ենք սրբագրել անցած թերությունները և հանդես գալ ավելի համախմբված և կազմակերպված թիմով`համոզիչ հաղթանակ տանելով ընտրություններում՚,- հավաստիացրել է Շարմազանովը:

ՀՀԿ մամուլի քարտուղարը նաև նշել է, որ առաջիկա մայրաքաղաքային ընտրություններում կուսակցությանը վստահություն են հաղորդում նաև նախագահական ընտրությունների արդյունքները, որում ՀՀԿ-ից նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հաղթանակ տարավ`ձայների 58%-ով: ՙ

“Այնուամենայնիվ, պետք է նշել, որ քաղաքական տեսակետից իրավիճակը մայրաքաղաքային ընտրություններում փոքր-ինչ այլ կլինի, քան նախագահական ընտրությունների ժամանակ էր`այն առումով, որ այս ընտրություններին կմասնակցեն գործնականում բոլոր հիմնական ընդդիմադիր խաղացողները, պայքարը կծավալվի ոչ այնքան իշխանությունների և ընդդիմության, որքան ընդդիմադիր ուժերի միջև”,- նշել է Շարմազանովը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ