05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ստոմատոլոգները շարունակում են

“Արտոնագրային վճարների մասին” ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների շուրջ կայացած քննարկումների ընթացքում  լրատվամիջոցներում հաճախ կանխատեսումներ էին արվում, թե ստոմատոլոգիական շատ կլինիկաներ կդադարեցնեն իրենց գործունեությունը։

ՀՀ առողջապահության նախարարությունը համեմատականներ է  անցկացրել անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ։

 

Վերլուծության արդյունքներով` 2012 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 19–ն ընկած ժամանակաընթացքում  բժշկական օգնության և սպասարկման ստոմատոլոգիական գործունեություն ծավալող կազմակերպություններից դադարեցման դիմում է ներկայացրել 7-ը, իսկ 2013թ. նույն ժամանակահատվածում` 10-ը։

 

Եթե 2012-ի այդ նույն ժամանակահատվածում կասեցման դիմում է ներկայացրել  1 կազմակերպություն, ապա 2013-ին` 2-ը։

 

Թե՛ անցած, թե՛ ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև մարտի 19–ը գործունեության լիցենզիա է ստացել նույնքան` 24-ական կազմակերպություն։

 

2013 թվականին դադարեցման դիմում ներկայացրած 10 կազմակերպությունից 5-ը գործունեությունը շարունակելու է այլ վայրում` ավելացնելով սպասարկման նոր տեսակ,  3-ը վաղուց արդեն չէր աշխատում, իսկ 2-ի գործունեության դադարեցման պատճառը դեռևս չի  ճշտել։  

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ