29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ե՞րբ նախարարը կհանձնի իր “պոստը”

”Այդպիսի բան չկա: Այդ ամենը որոշում է նախագահը: Ես իմ առջև դրված խնդիրները կատարելու եմ, մինչև վերջ աշխատելու եմ, և երբ կասեն հերիք ա, բոլ ա, արդեն կարող ես գնալ, արդեն պարտավոր եմ գնալ, հանձնել իմ պոստը”,-այսօր ԱԺ-ոմ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ Արմեն Երիցյանը, ով Երևանի ավագանու ընտրություններում գլխավորելու է ՕԵԿ-ի ցուցակը: 

Նախարարը նշեց, որ իր առաջադրումը պայմանավորված էր նրանով, որ սիրում է պայքարել: 

՛՛Ես կարծում եմ, որ դա այն պաշտոնը չի, որ պիտի գնաս ու վայելես: Սա այն պաշտոնն է, որը պետք է քաշ տալ, ինչ-որ մի բեռ վերցնել քո ուսին ու գնալ առաջ՛՛,-նշեց նա:

Հարցին, թե դժգոհ են քաղաքապետարանի գործունեությունից, նախարարը պատասխանեց, որ ընդամենը իրենց ծրագրերն են առաջ քաշում: 

՛՛ ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցությունը որոշում է կայացրել, որ ես պետք է լինեմ առաջին համարը: Մենք ոչ թե դժգոհ ենք մեր քաղաքապետի աշխատանքից, այլ պարզապես մեր ծրագրերն ենք ներկայացնում՛՛,-բացատրեց Երիցյանը: 

Նա նաև հայտնեց, որ ծրագրերի մասին կխոսեն քարոզարշավի ժամանակ: Իսկ ՕԵԿ-ի նախընտրական շտաբը հավանաբար կգլխավորի խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ