05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆու կողքին` եւս մի սիրելի կին/վիդեո/

Ազատության հրապարկում, բացելով այսօրվա բաց-քաղաքացիական խորհրդի նիստը, “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց իր կողքի կնոջը: “Խնդրեմ, ծանոթացեք, իմ մայրն է` Վարդիթեր Կոճոլյան-Հովհաննիսյանը: Նա եկել է Ամերիկայից ինձ տեսության: Ի դեպ, ասեմ, որ Հայաստանում է նաեւ իմ հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը”,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հավաքվածները ծափողջույններով դիմավորեցին տիկին Վարդիթերին, նրան ծաղիկներ նվիրեցին : Որդու պես մայրն էլ բարեւեց եւ ողջագուրվեց հավաքվածներին: Տիկին Վարդիթերը չզրուցեց լրագրողների հետ, սակայն ասաց, որ շնորհակալ է բոլորից, որ սատարում են որդուն:  Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա մայրը հետեւեցին  քաղաքացիական խորհրդի նիստին:

Ավարտից հետո տիկին Վարդիթերը քայլեց Ազատության հրապարակում: Թե ինչ ասաց նա քաղաքացիներին` դիտեք տեսանյութում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ