29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հերմինե Նաղդալյանի մոտ

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մարտի 20-ին հանդիպում ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ, որոնք իրենց ուսումնական պրակտիկան են անցկացնում խորհրդարանում:

Նկատելով, որ ուսանողների մեծ մասը իգական սեռի ներկայացուցիչներ են՝ Հերմինե Նաղդալյանը զրույցը սկսեց իրեն հաճախ տրվող հարցի պատասխանով՝ արդյոք կնոջ համար իրատեսական է համատեղելը ընտանիքն ու քաղաքական ակտիվ գործունեությունը, առհասարակ՝ կարիերան: ԱԺ փոխնախագահը սեփական օրինակով փաստեց, որ կինը կարող է կայացած լինել թե ընտանիքում, թե իր երկրի հասարակական-քաղաքական կյանքում, եթե դրսեւորում է կամք եւ շրջապատված է քաղաքակիրթ մարդկանցով, որոնք չեն առաջնորդվում “կամ…կամ”-ի բանաձեւով:

Անդրադառնալով միջազգայնագետի մասնագիտությանը՝ ԱԺ փոխխոսնակը նշեց, որ հատկապես նորանկախ պետության համար չափազանց կարեւոր է լավ դիվանագետներ ունենալը. մեծ են սպասելիքներն արդիական հայացքներ ունեցող նոր սերնդից: Երիտասարդներին Հերմինե Նաղդալյանը խորհուրդ տվեց ճիշտ կշռել եւ օգտագործել իրենց հնարավորությունները:

Ուսանողների խնդրանքով՝ Ազգային ժողովի փոխնախագահն անդրադարձավ նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ