29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Օլիգարխիան ավելի պաշտպանված կլինի

Նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը տարակուսելի է համարում:

՛՛Հատկապես ուշագրավ էր այն, թե ինչու են Հայաստանից մարդիկ հեռանում, պարզվեց, որ հեռանում են ոչ թե սոցիալական վատ պայմանների պատճառով, այլ գաղջ մթնոլորտի հետևանքով, մնում է հասկանալ ինչի հետևանքով է դա առաջացել՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում նկատեց նախագահի նախկին թեկնածուն:

Մելիքյանը համաձայնեց, որ փոփոխություններ տեղի են ունենում, բայց դրանք չեն հասնում դժգոհությունների ալիքի հետևից, արդյունքում, ըստ նրա, արտագաղթը շարունակվելու է: Խնդիրներին լուծում տալու համար նրա խոսքով` պետք է ոչ թե վարչապետի կամ նախարարների փոփոխություն կատարել, այլ համակարգը փոխել: ՛՛Համակարգի փոփոխություն է պետք, որն ունի կոռուպցիոն բնույթ, ցանկացած նոր մարդ գալու է` այդ համակարգի օրենքներին հնազանդ լինելով՛՛:

Ներքաղաքական գործընթացների մասին. Մելիքյանին զարմացնում է, թե ինչու են այն կուսակցությունները, որոնք հրաժարվել էին մասնակցել նախագահական ընտրություններին, մեծ եռանդով մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին: Մելիքյանի խոսքով՝ հիմնական պայքարն այս դաշտում լինելու է ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի միջև, որոնք կներկայանան և որպես իշխանություն, և որպես ընդդիմություն:

Հարցին Հայաստանում իշխանափոխություն հնարավո՞ր է , նախագահի նախկին թեկնածուն պատասխանեց. ՛՛Մի քանի տարի հետո կարող է լինել իշխանափոխությոն, ասենք ՀՀԿ-ին փոխարինի ԲՀԿ-ը, սակայն այս դեպքում կլինի կոնկրետ տեղից եկած փոփոխություն: Այս դեպքում գուցե օլիգարխներն այլևս տեղ չեն ունենա ԱԺ-ում, որովհետև ավելի պաշտպանված կլինեն՛՛:

Իսկ ինչու է հասարակությունը, ի վերջո, զարթոնքների արդյունքում հիասթափվում ընդդիմությունից, ըստ Մելիքյան, ընդդիմությունն է մեղավոր:

“Ընդդիմությունը հետ է կանգնում սկզբունքներից, խոստանում է,  խոստումը չի կատարում, ասում է՝ այսօր կամ վաղը կլինի իշխանափոխություն, չի հասնում դրան, բերում է պատճառներ, բայց մարդկանց դա այլևս հետաքրքիր չէ՛՛:

Նույնն, ըստ Մելիքյանի, արեց Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ իրեն հռչակեց ՀՀ չորրոդ նախագահ՝ նման կերպ ճանաչելով նաև ՀՀ երրորդ նախագահի գոյությունը: ՛՛Պարոն Հովհաննիսյանը ինքնահռչակվեց որպես չորրորդ նախագահ, նաև ճանաչում է գործող նախագահի՝ երրորդի գոյությունը, առաջին անգամ ճանաչել էր, երբ գնաց նրա երդմնակալությանը, իսկ երկրորդ անգամ հիմա է դա անում՛՛,-եզրափակեց Արման Մելիքյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ