Բոլոր տարբերակները Րաֆֆուն փակուղի են տանելու
ԼՂՀ նախկին արտգործնախարար, նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը կարծում է, որ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեք տարբերակ ունի, որոնց կարող է հետևել: Առաջին տարբերակը ուժային իշխանափոխության դիմելն է, մյուսը հրապարակում դիմակայությունը շարունակելն է, որն, ի վերջո, ցրվելու է իշխանությունների կողմից ուժային ճանապարհով: Երրորդ տարբերակը իշխանության հետ համագործակցության գնալն է: Այս մասին Մելիքյանն ասաց այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում:
Սակայն նա վստահ չէ, որ իշխանությունն անհրաժեշտություն ունի ինչ-որ հատուկ առաջարկներ անելու Հովհաննիսյանին: ՛Կարող եմ ենթադրել, որ իշխանությունը հատուկ բան առաջարկելու չունի: Փաստ է, որ Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են, Հովհաննիսյանը նեկայացրել է իր առաջարկները, նախագահը անհրաժեշտություն չունի դա ընդունելու, միակ տարբերակը մնում է իշխանության հետ համագործակցությունը՛՛,-նկատեց Մելիքյանը, միաժամանակ համոզված լինելով, որ այս տարբերակը, ինչպես նաև մյուս երկուսը, տանելու են փակուղի, արդյունքում՝ շարժումը մարելու է:
՛՛Ես կարծում եմ, որ պարոն Հովհաննիսյանի հետ կապված մասով անպայման մարելու է, բայց ընտրությունների հետ կապված հիասթափությունը ևս կարող ենք վերապրել՛՛,-շեշտեց:
Նախագահի նախկին թեկնածուն հավելեց, որ փակուղում չհայտնվելու համար Հովհաննիսյանը նախքան ընտրությունների օրը պետք է գործեր, իսկ հիմա նա ընդամենը սեփական դեմքը պահպանելու խնդիր ունի:
Ինչ վերաբերում է Անդրիաս Ղուկասյանի այն տեսակետին, որ իշխանության դեմ կարելի է պայքարել չվճարելով հարկերը, Մելիքյանը նկատեց, որ դա կբերի արտագաղթի ավելի մեծ չափերի: