15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ճանապարհի այդ հատվածն անիծված է. Ժողովուրդ

Հայաստանը թերեւս այն եզակի երկրներից է, որտեղ ավտովթարները’հատկապես մահվան ելքով տարեկան կտրվածքով ահ­ռելի մեծ թիվ են կազմում: Իհարկե, պատճառները տարբեր կարող են լինել: Բայց հստակ է, որ վարորդները շատ հաճախ ոչ սթափ են ղեկին նստում, վարորդական իրավունքի վկայականները ստանում են շատ հեշտ’ իրականում վարել չիմանալով (եր­բեմն գնում են այն), եւ ամենակարետրը’ ավտոճանապարհներին ՃԵ անհրաժեշտ ցուցանակները երբեմն բացակայում են:

Ասել է, թե բոլոր դժբախտ դեպքերում ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ունեն իրենց մեղքի բաժինը: Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրը (Ծովակ համայնքի մոտակայքում), կարելի է ասել, անիծված է: Վերջին 10 տարվա ընթացքում հենց այս հատվածում մոտ երկու տասնյակ մարդ է զոհվել ավտովթարի հետեւանքով:

Սակայն ճանապարհային ոստիկանությունը տարիներ շարունակ անհաղորդ է իրավիճակին: Չկա որեւէ զգուշացնող ցուցանակ, որ այդ հատվածը, թեեւ հարթ, ուղիղ ճանապարհ է թվում, իրականում կտրուկ շրջապտույտ է, եւ պետք է կտրուկ արգելափակումներով շարունակել երթեւեկությունը: Հետաքրքիր է`քանի զոհ դեռ պետք է ունենանք այդ հատվածում, որ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբ­յանն արթնանա նիրհից եւ ասֆալտի ու «գոլդ համարանիշների» բիզնես գործունեությունից զատ նաեւ ապահովի մարդկանց անվտանգ երթեւեկության համար հույժ անհրաժեշտ նախազգուշական ցուցանակները:

Տարածքին անծանոթ մարդիկ, երբ մի փոքր արագությունը գերազանցում են, անհնար է դառնում ավտովթարից խուսափելը: Անցած տարվա ընթացում միայն 4 զին­վորականներ Են զոհվել այդ վայրում: Ու եթե արագաչափ դնելու իմաստը մեր երկրում ոչ թե փող շորթելն է, այլ վթարները կան­խելը, ապա այդքան զոհերից հետո առաջնահերթ պետք էր հենց այդ հատվածում դնել նման սարքերը:

Մայիսի 1-ին նույն 27-րդ կմ-ի հատվածում 6 հոգի զոհվեց վթարի հետեւանքով: Այսօր 6-ին էլ հողին կհանձնեն: Աստված լուսա­վորի նրանց հոգիները:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ