19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բիզնեսմեններ եկել եք էստեղ, որ ի՞նչ անեք.. Արամ Մանուկյանը հետեւում է նախագահի օրինակին

՛՛Այսօր տեղի ունեցավ մի բան, որ կրկին ստվերեց Ազգային ժողովի հեղինակությունը: Ազգային ժողովը հրաժարվեց քննարկել ընտրությունների թերություններոը, բացթողումները և այլն՛՛,-այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը /ԱԺ-ն քննարկում էր 2008թ. մայիսի ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հաղորդւոմը-խմբ.:

Նա նշեց, որ եթե իրենք ԱԺ-ում չեն կարողանում խորհրդակցել ընտրությունների, հետընտրական զարգացումների շուրջ, ապա դա կանեն ուրիշ տեղ՝ մամուլի միջոցով, միջազգային կառույցներում:

՛՛Կեղծիքները շարվեշարան գալիս են, սա խորհրդարանի համար նորություն չէ: Ես եզրակացնում եմ, որ ԱԺ-ը շահագրգռված չէ ընտրությունների վերաբերյալ կարծիքները լավացնելու: Դուք չեք ուզում, որ այս հիմնարկը լինի այն տեղը, որտեղ կարծիքներ են բախվում ու բանավեճեր են լինում:

Ուղղակի ուզում եմ արձանագրեմ, որ բիզնեսմեններ են նստած այստեղ, և հետևելով նախագահի օրինակին՝ պիտի ասեմ՝ եկել եք էստեղ, որ ինչ անեք՛՛-եզրափակեց Մանուկյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ