Դարձել եք միանձնյա ղեկավար այս երկրում … բոլորին հրավիրում եք
ԱԺ-ը այսօր շարունակեց 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հաղորդման քննարկումը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցեր էին ուղղում տարբեր խմբակցությունների պատգամավորներ կապված խորհրդարանական ընտրությունների կազմակերպչական, տեխնիկական և այլ խնդիրների մասին :
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը հետևյալն էր “Պրն. Մուկուչյան, մայիսին ընտրություն է տեղի ունենալու և Ձեր ղեկավարած համակարգը կեղծելու է այդ ընտրություննները, այս ընտրություններում կեղծել եք անձամբ Դուք՝ իմ ներկայությամբ, կեղծել եք նաև այս հաղորդագրությունը:
Մենք ներկայացրել ենք ապացույցներ՝ ձայնագրություններ, Դուք հրաժարվել եք բացահայտել այն և նշում եք, որ մասնավոր դեպք է, սա ձեր հերթական կեղծիքն է”:
Մուկուչյանը սակայն մինչ բուն հարցին պատասխանելը նշեց, որ Փաշինյանն օգտվում է այն հանգամանքից, որ իր “դաստիարակությունը թույլ չի տալիս նման ոճով պատասխանել”,բայց նշեց հետևյալը խնդիրներից մի մասը եղել է ձեր ընտրատարածքին վերաբերող, Դուք եղել եք այդ նիստին: Եթե գտնում եք, որ հանձնաժողովը լիարժեք ճանապարհով չի իրականացվրել, մի եղանակ կա՝ դատական ճանապարհով լուժել այդ հարցը, դիմեք ՍԴ”:
ԿԸՀ նախագահի պատասխանը չբավարարեց Փաշինյանին. “Դաստիրարակության մասին եք խոսում. Ձեր դաստիարակությունը հերիքո՞ւմ է, որ ԱԺ ամբիոնից հասարակության առջեւ ստեք եւ սուտ փաստեր ներկայացնեք:
Ինչի՞ հաշվետվության մեջ չեք գրել, որ մի բնակարանի վրա գրանցվել է հարյուրից ավելի ՀՀ քաղաքացի չհանդիսացող մարդ”,-ասաց Նիկոլ Փաշինյանը հայտարարելով ,որ պատասխանատու է իր ասածների համար: Նա Մուկուչյանին հրավիրեց բանավեճի ցանկացած ֆորմատով, ցանկացած վայրում:
Փաշինյանը հորդորեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին վարման կարգի վերաբերյալ ձայն տալ իրեն,սակայն վերջինս դիմելով պատգամավորին ասաց. “Դարձել եք միանձնյա, միահեծան ղեկավար այս երկրում: Բոլորին հրավիրում եք на ковёр: Ինչի՞, ի՞նչ ա պատահել, ի՞նչ ես ուզում անել”:
Հիշեցնենք, ԿԸՀ հաղորդման մեջ ներառված առաջարկությունները վերաբերում են նախընտրական հիմնադրամների ձևավորմանը, դրոշմակնքման վերացմանը, որն, Տիգրան Մուկուչյանի` համարվում է ավելորդ, լրացուցիչ ինստիտուտ, իսկ Ընտրական օրենսգրքում, նրա խոսքով, կան ավելի առանցքային ինստիտուտներ, որոնք լիարժեք կերպով կանխում են ցանկացած կրկնակի քվեարկության հնարավորություն:
Առաջարկվում է նաև փոփոխություն կատարել քրեական օրենսգրքում, որպեսզի ընտրակաշառքի մասին հաղորդում ներկայացնողներն ազատվեն քրեական պատասխանատվությունից