Հայաստանի օլիգարխը ոչ մի պետության օլիգարխի չափերի մեջ չի մտնում
Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ԱԺ ՀՀԿ ցուցակում օլիգարխ պատգամավորներ չկան : Լրագրողները այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից հետաքրքրվեցին` իսկ արդյո՞ք Աժ- ում օլիգարխ կա:
Վերջինս նշեց, որ յուրաքանչյուր երկրում օլիգարխ կա և օլիգարխիան նման փոքր պետություններում չի համարվում օլիգարխ, քանի որ “եթե վերցնենք ըստ չափերի, ապա Հայաստանի օլիգարխը ոչ մի պետության օլիգարխի չափերի մեջ չի մտնում”:
Իսկ ՀՀԿ ցուցակում կա՞ն օլիգարխներ Աշոտ Աղաբաբյանը միայն ուսերը թոթվեց, չհերքելով ու չհաստատելով: Իսկ գործարարներ ՀՀԿ ցուցակում կան՞, հաջորդ հարցն ուղղվեց պատգամավորին:
“Ինչպե՞ս չկան: Ես ուզում եմ, որ դուք տարանջատեք գործարարին օլիգարխից, քանի որ բիզնեսմենները այն մարդիկ, ովքեր ունեն ուենցվածք, արտադրություն, որով կարողանում են իրենց տունը պահել՝ օգնելով միջավայրին ու կողքինին:
Աշոտ Աղաբաբյանը նշում է, որ “իհարկե, չի նախանձում և խանդում, բայց օլիգարխը դրսում և ներսում ունի բավականին լուրջ ֆինանսական ուժեր, ռեսուրսներ, դրա համար է ուզում, որ տարանջատենք: