07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Հայկական ինքնաթիռն իջեցվել է խախտումների պատճառով. Էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան կատարելիք այցից առաջ հայտարարել է, թե Սիրիայի համար օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռը  էրզրումի օդանավակայանում իջեցվել է թույլ տրված խախտումների պատճառով, հաղորդում է “РИА Новости”-ն:

Նա նշել է որ անհրաժեշտ ստուգումից հետո ինքնաիթռն ուղարկվել է, քանի որեւէ լուրջ խնդիր չի հայտնաբերվել: Միջազգային լրատվամիջոցներում տեղեկությունը հենց այդպես էլ տարածվեց, որ հայկական ինքնաթիռի վայրէջքը հարկադրական էր,  սակայն այնուհետեւ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը պարզաբանեց, որ վայրէջքը պլանային էր:

Վերոնշյալ փաստի առկայության դեպքում Էրդողանի հայտարարությունը երկիմաստ բնույթ է կրում:

Նշենք, որ հումանիտար օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռն արդեն բարեհաջող վայրէջք է կատարել Սիրիայում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ