14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը Ազատության հրապարակ չի գնա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ եւ պատասխանել նրանց հարցերին։ Նախագահը պատասխանել է նաեւ ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցերին եւ վստահեցրել, որ “Ազատության” հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին չի այցելի։

Նա նաեւ հայտնել է, որ վերջինիս դիմել է նամակով եւ շատ տարօրինակ պատասխան է ստացել։

Սերժ Սարգսյանը թեեւ կոչ է արել Րաֆֆի Հովհաննիսյանին` դադարեցնել հացադուլը, սակայն, նա չի պատրաստվում նրան տեսակցել “Ազատության” հրապարակում։

Այսուհանդերձ, Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ներկայում եւս կապ ունի։ Նա գրավոր նամակ է փոխանցել “Ժառանգության” առաջնորդին՝ համակարգային փոփոխություններ կատարելու նպատակով առաջարկելով ձեւավորել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով՝ հասարակության լայն շերտերի մասնակցությամբ եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահությամբ։ Գրավոր նամակին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից պատասխանը եղել է նույն գրության վրա դրված խաչը։

Նախագահը չի հրապարկում ապագա վարչապետի եւ նոր կառավարության կազմը, սակայն ամենայն հավանականությամբ, էական փոփոխություններ դրանում չեն լինի, քանի որ կառավարությունը կատարել է դրված խնդիրը՝ 7 տոկոսանոց տնտեսական աճի ապահովում եւ աշխատավարձերի բարձրացում՝ գնաճի տեմպերից ավելի շատ։

Աղբյուրը` “Երկիր մեդիա”

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ