19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

”Ժառանգությունը” դեռ սպասում է Մարտենսի պատասխանին

ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարտենսը դեռևս չի պատասխանել ”Ժառանգություն” կուսակցության միջազգային քարտուղար Ստեփան Սաֆարյանի նամակին: Այս մասին Սաֆարյանն ասաց Henaran.am-ին: 

”Պատասխան չի եղել, ԵԺԿ-ը և պարոն Մարտենսը շրջանցել են այդ հարցը, թե արդյոք իր շնորհավորանքը դա ԵԺԿ-ի ինստիտուցիոնալ դիրքորոշումն է, իր կողմից այդ հարցը շրջանցելը նշանակում է, որ դա իր անձնական կարծիքն է. որքան էլ որ նա այդ հեղինակավոր կառույցի նախագահն է, այնուամենայնիվ, ի պաշտոնե, իր անձնական շնորհավորանքն է ուղղել”,-ասաց Սաֆարյանը:

Նա վստահություն հայտնեց, որ ԵԺԿ-ում կան մարդիկ, ովքեր չեն ողջունում փետրվարի 18-ին կայացած ընտրությունները: 

Հարցին, թե ինչու ”Ժառանգությունը” ևս, ինչպես ՀՀԿ-ը նախորդ շաբաթ չմասնակցեց ԵԺԿ գագաթաժողովին, Սաֆարյանը պատասխանեց, որ կար հրավեր, սակայն ճիշտ են համարել չմասնակցել:

”Քանի որ նախագահական ընտրությունների շրջանում արդեն իսկ նկատելի էր, որ որոշ մարդիկ այլ դիրքորոշում ունեին Հայաստանում տեղի ունենալիք ընտրությունների նկատմամբ ու տեսակետ էին հայտնում, որ ընդունելու են ընտրությունների արդյունքները անկախ որակից, մենք չմասնակցեցինք, չընդունեցինք հրավերը, բայց նախընտրեցինք, այնուամենայնիվ, մեր դիրքորոշումների մասին գրավոր տեղյակ պահել”:

Դիտարկմանը, թե այդ կերպ բոյկոտում են ԵԺԿ-ի՞ն, նախկին պատգամավորն արձագանքեց. ”Բոյկոտի խնդիր չկա, ուղղակի վերջին հաշվով ցանկալի չէր հայաստանյան ներքին խնդիրները տեղափոխել այնտեղ: Իսկ եթե մենք գնայինք, կլինեին ելույթներ, տհաճ վեճ, որը ոչինչ չէր տա այս կոնֆլիկտին”:

Սաֆարյանը շեշտեց, որ նման կերպ իրենք զգուշացրին, որ եթե այդ շնորհավորանքը ԵԺԿ-ի կողմից է, ապա ”Ժառանգությունը” կվերանայի իր մասնակցությունը կուսակցությանը:

Հիշեցնենք, որ Սաֆարյանը մարտի 14-ին նամակ էր ուղարկել ԵԺԿ նախագահին` ասելով. 

”Եթե ձեր նախագահական որոշումը, որը խեղում է օրինականության, քաղաքացիական ազատության եւ ժողովրդավարական արդարության եվրոպական ուղենիշերը, դառնա ԵԺԿ ողջ ընտանիքի պաշտոնական հանրակարգային դիրքորոշումը, մենք ստիպված կլինենք վերանայել այդ հեղինակավոր կազմակերպությանը մեր անդամակցությունը, քանի որ այն ցավալիորեն շեղվել է իր հիմնարար սկզբունքներից, արժեքներից եւ հանձնառությունից, որոնք մենք կիսում էինք ու ընկած էին անդամակցության հիմքում”:  

Ի դեպ, Մարտենսն էլ արձագնքել էր Րաֆֆի Հովհաննիսյանին. “Միգուցե Սերժ Սարգսյանի մրցակիցը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է քվեների ոչ թե իր ակնկալած 20 տոկոսը, այլ շատ ավելին՝ 37 տոկոս, եւ գուցե հիմա նա պատրանքներ ունի, թե կարող էր ստանալ մեծամասնությունը, սակայն սրանք իրական փաստեր չեն։ Իրականությունն այն է, որ ընտրությունների առաջին փուլում ձայների մեծամասնությունը ստացել է գործող նախագահը”-ասել է Մարտենսը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ