19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աժ նախագահը պարտավոր էր պահպանել վարման կարգը. Մանվել Բադեյան

Այսօր Աժ-ում “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իրեն տրամադրված ելույթի իրավունքից օգտվելով՝ փորձել էր կարդալ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված մտացածին մի նամակ, որը հունից հանել էր  ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանին:

Վերջինս Henaran.am-ի հետ զրույցում պարզաբանեց. “Իմ պահանջը ձայնի վարման կարգի վերաբերյալ էր: Աժ նախագահը պարտավոր էր պահպանել վարման կարգը և թույլ չտալ, որ չխանգարեն ու խոչընդոտեն ԱԺ-ի  աշխատանքը: Մինչդեռ ակնհայտ է, որ Զարուհի Փոստանջյանը խանագարում էր Աժ նիստը, զուգահեռ խոսում այն ժամանակ, երբ իրեն ձայն չէր տրվել”:

Մեր հարցին, թե որևէ կերպ արդարացված չէ՞ր Փոստանջյանի նամակի ընթերցումը. Մանվել Բադեյանը հակադարձեց` “իսկ քո կարծիքով արդարացվա՞ծ էր: Կարգ կա կանոն կա: Զարուհի Փոստանջյանը ասում ա իմ համար  որևէ կարգ չկա. ոչ նախագահ ընտրելու կարգ կա, ոչ ձայների հաշվելու կարգ կա, ոչ Աժ-ում աշխատելու կարգ կա:

Իմ կարգը մեկնա ինչ ուզում եմ  էդ անում եմ : Ես էլ ասում եմ չէ, կարգ կա ա, կարգի հրավիրեք: Ի՞նչ կա այդտեղ զարմանալու”:

Անդրադառնալով մտացածին նամակին, իբր Սերժ Սարգսայանը նամակ է գրել Րաֆֆի Հովհաննիսյանին` ներում խնդրելով նրանից, պատգամավորը նշեց. “Իհարկե, ես գիտեմ, որ ոչ մի նամակ էլ Սերժ Սարգսյանը չի գրել  Րաֆֆի  Հովհաննիսյանին: Ես գիտեմ , որ Զարուհի Փոստանջյանի ամեն ինչը իբրև թե ա, սա էլ այդ շարքից ա”: 

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, որ ապրիլի իննին Սերժ Սարգսյանը կերդվի միայն իր դիակի վրայով, Բադեյանը նշեց. “Իրա մարմինը իրանն ա: Ես իրա մարմնին չեմ տիրապետում, որ իմանամ դիակ կլինի այդ օրը թե չէ:

Ինքը ինձանից լավ կիմանա: Կամ պետք է ինքը հասկանա եւ հացադուլը դադարեցնի, կամ իշխանությունները անտարբեր կգտնվեն կամ զոռով կտանեն կկերակրեն”,- հայտարարեց Բադեյանը` ընդգծելով, որ ինքն անձամբ ամեն ինչ կթողներ Րաֆֆի Հովհաննիսյանի կամքին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ