21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

“Facebook”-ի համար սպանել է կնոջը` իր երեք երեխաների մորը

Ամերիկյան Վաշինգտոն նահանգի 41-ամյա բնակիչ Թոմ Բարեթն սպանել է կնոջը` իր 3 երեխաների մորը, որպեսզի հայտնի դառնա “Facebook” սոցցանցի նորությունների խրոնիկայում:

Մարտի 14-ին ոստիկանները կանգնեցրել են մի մեքենա, որը մեծ արագությամբ սլանալիս է եղել մայրուղով: Մեքենան զննելուց հետո իրավապահ մարմինները արյան հետքեր են հայտնաբերել ետեւի նստատեղին: “Գիտեք` ես հենց նոր սպանել եմ կնոջս: Մենք երդվել էինք միասին լինել, մինչեւ որ մահը չբաժանի մեզ, սակայն մեզնից մեկն ստիպված էր ավելի վաղ հեռանալ”,-հայտարարել է Բարեթը ցուցմունք տալիս:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ճանապարհին ամուսինները կանգ են առել մոթելում, որտեղ էլ խելագար ամուսինը հաշվեհարդար է տեսել 42-ամյա Սառա Բարեթի հետ: Թոմը “Facebook”-ի մոլի երկրպագու է, հատկապես` քրեական նորությունների սյունակի: Թեժ լուրերում հայտնվելու ցանկությունից դրդված էլ նա նման հանցագործություն է կատարել: 

Ներկա պահին նրան դատավարություն է սպասվում: Հնարավոր է, որ ստուգվի հանցագործի մեղսունակությունը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ