17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահը պատրաստակամություն է հայտնել սատարել Հայաստանին

Մարտի 14-ին Ֆրանսիայի Սենատում տեղի ունեցավ ՀՀ Արտաքին գործերի նախարարի` Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական, դեսպան Քրիստիան Տեր- Ստեփանյանի հանդիպումը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի հետ, որին ներկա էին նաեւ բարեկամական խմբի մի շարք անդամներ:

Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանգամանալից կերպով ներկայացրեց 2012թ. հոկտեմբերից` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցությունից ի վեր, Հայաստանում իրականացված քայլերը` ուղղված ֆրանկոֆոն միջավայրի եւ ֆրանսերենի խրախուսմանն ու զարգացմանը: Նա ընդգծեց, որ վերջին տարիներին հաստատված ավանդույթի համաձայն, 2013թ. եւս Հայաստանն առաջնային տեղն է գրավում Ֆրանկոֆոնիայի երկրների շարքում` Ֆրակոֆոնիայի միամսյակի շրջանակներում անցկացվող 350 միջոցառումներով:

Ողջունելով ֆրանկոֆոնիայի զարգացման ուղղությամբ Հայաստանի հետեւողական քաղաքականությունը` Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահը եւ խմբի անդամ մյուս սենատորներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին հետագայում եւս սատարելու Հայաստանին:

                

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ