19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ զոհեր չեն լինի. Անդրիաս Ղուկասյան

Հայաստանում մարտի 14-ին ավարտվեցին շինծու ընտրությունները, եւ ՍԴ-ի որոշումը դրեց այդ շինծու գործընթացների վերջակետը: Այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

“Ապրիլի 9-ին մեր հասարակությունը կորոշի`ենթարկվում է շինծու պետական մարմնին, թե ոչ: Պիտի որոշի քաղաքացիական անհնազանդության անցնելո՞ւ է, թե՞ ենթարկվելու է”,-ասաց նախագահի նախկին թեկնածուն հավելելով, որ քաղաքացիական անհնազանդության անցնելը ամրագրված է օրենքով:

Անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը`Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ դրանով իշխանությունները ամեն ինչ արեցին, որ պարզ չդառնա, թե որքան են կազմում արտագաղթողների թիվը, քանի որ շատ տեղամասերում 70, 80, 90% մասնակցություն է ապահովվել, ինչը կատարվել է արհեստական ձևով:

“Սերժ Սարգսյանի ՍԴ գալով` հանրությունը հնարավորություն կստանար լսելու նրա բացատրությունները ընտրություններում ապօրինությունների վերաբերյալ, ինչը չեղավ”,-ասաց նա:

Նախագահի նախկին թեկնածուի խոսքով, երկրում քաղաքական ճգնաժամ է և պառակտում. “Կոմպրոմիսի հետ կապված իշխանությունների նախորդ հայտարարություններից պարզ է դառնում, որ այդպիսի տարբերակ չկա: Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկել էր կամ հանձնել նախագահի պաշտոնը, կամ փոփոխությունների գնալ, կամ պատժել կեղծարարներին, սակայն իշխանություններն այլ կերպ են նայում իրավիճակին”:

Վերադանալով քաղաքացիական անհնազանդության կոչին` Ա.Ղուկասյանն ասաց, որ եթե մարդկանց համար արժանապատվությունը, իրավունքը կարևոր է , հանրությունը կգնա զոհերի` իրավիճակը փոխելու համար:

“Ճանապարհը կարող է անցնել նա, ով գնում է: Եթե կանգնում ես ճանապարհին գործընթացը տեղի չի ունենա: Ոչ մի քաղաքական գործիչ չի կարող զոհեր ցանկանալ, սակայն ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդպիսի բան տեղի չի ունենա”,-նկատեց պարոն Ղուկասյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ