23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանցիները չեն հասկանում, թե ինչպես են հայերը 1.5 օրում ոչնչացրել 100 հատուկջոկատայինի /վիդեո/

Ադրբեջանցիները չեն հասկանում, թե ինչպես են հայերը Լեռնային Ղարաբաղում ապրիլյան պատերազմի մեկուկես օրվա ընթացքում ոչնչացրել 100 բարձրակարգ և պրոֆեսիոնալ հատուկջոկատայինի:

Ադրբեջանական ռադիոյի եթերում նրանք նաև խոստովանում են, որ հենց Ադրբեջանն է առաջինը հարձակում գործել: Լրագրողի զրուցակիցն է ադրբեջանցի կոմպոզիտոր, հասարակական գործիչ Ջավանշիր Գուլիևը: Լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանը կորցրել է մոտ 100 զինվոր և 500-ն ստացել է վնասվածքներ, Գուլիևը հարց է տալիս, թե «իսկ ինչո՞ւ սկսեցին ու ինչո՞ւ կանգ առան»:

«Այդ հարցն ամբողջ ժամանակ իմ գլխում է, երկրորդ՝ ռազմական գործողությունների 1,5 օրվա ընթացքում մոտ 100 հատուկ ջոկատայիններ, ընդ որում, նրանք շարքային զինծառայողներ չէին, այլ հատուկ նշանակության զորքերի պատրաստված տղաներ: Հիմա համացանցում հայտնվում են նրանց լուսանկարները:

Նրանք բոլորն էլ ամրակազմ, հասուն տղաներ են: Ու նրանցից 100 մարդ է սպանվել: Այնտեղ ի՞նչ պատերազմ է այդ օրերին տեղի ունեցել, որ մենք կորցրեցին այդ 100 լավ պատրաստված զինվորներին»,- հարց է տալիս Գուլիևը: «Դրանք մեր բանակի ընտրյալ զինվորականներն էին: Մտածում եմ՝ ի՞նչ շահեցինք ու ի՞նչ կորցրեցինք այդ պատերազմում»,- ասում է վերջինս:

Մանրամասը` տեսանյութում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ