28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը կրակի հետ է խաղում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Խորվաթիայում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է պատերազմի, ասել է. «Հայաստանը կրակի հետ է խաղում: Թուրքիայում 100 հազ հայ կա: Նրանց կեսը Թուրքիայի քաղաքացիներ չեն: Կացության իրավունք չունեցողներին էլ ենք հանդուրժում: Նրանց անշարժ գույքն էլ վերադարձրեցինք: Ապրիլի 24-ին էլ ուղերձ հղեցինք: Մենք ցույց ենք տալիս, որ բարի նպատակներ ունենք»:

Ապա, անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին, Թուրքիայի նախագահը, պնդել է, թե հակամարտության գոտում Ադրբեջանը և Իլհամ Ալիևը գնալով ուժեղանում են իրենց դիրքերը, իսկ Ռուսաստանն Հայաստանին օգնություն ցույց չի կարողանում տալ, քանի որ Ադրբեջանի հետ ընդհանուր շահեր ունի:

«Ադրբեջանը նման չէ իր տարածաշրջանային երկրներին՝ ոչ Վրաստանին, ոչ էլ Ուկրաինային: Ռուսաստանը նույնիսկ Ուկրաինայում չկարողացավ իր ուզած արդյունքին հասնել:  Միայն թե Ղրիմում կարողացավ հաջողության հասնել, քանի որ այնտեղ թաթար բնակչությունը քիչ էր: Ռուսաստանը սխալ է անում»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ