05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Առողջապահության նախարարը՝ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում  անդրադարձավ  ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից իրականացրած նախահարձակ գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակին:

Նախարարը շեշտեց՝ տղաները  գտնվում են տարբեր բժշկական հաստատություններում:

«Թերևս ունենք ծայրահեղ վիճակում գտնվող վիրավորներ, բայց մնացածի վիճակը կայունանում է և հուսով եմ, որ ավելի կլավանա»,- ասաց նախարարը ու ուրաշությամբ հավաստեց՝ զինվորներից շատերն արդեն կազդուրվել են ու դուրս գրվել:

Արմեն Մուրադյանն ասաց, որ, ցավոք,  հիվանդանոցում գտնվող վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է.«Մենք ամենօրյա պայքարի խնդիր ունենք, կայունացման խնդիր ունենք: Մնացած ծանրների հետ կապված էլ մենք տեղեկատվություն ունենք, բայց հույս ներշնչող իրավիճակ է, և կարծում եմ, որ հետագայում խնդիրները կլինեն նվազագույնը»,- ասաց Արմեն Մուրադյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ