07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Պատկան մարմիններն զբաղվում են Միհրան Պողոսյանի հետ կապված գործով

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը հարց հնչեցրեց մի շարք օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների վերաբերյալ։

«Հրապարակվել էին տվյալներ ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի և նրա մերձավոր ազգականներին պատկանող երեք ընկերությունների վերաբերյալ։  Արդյո՞ք ուսումնասիրել եք փաստաթղթերը և հանգել համապատասխան եզրակացությունների։ Երկրի ղեկավարությունը նման օրերին պետք է զգա, որ իր թիկունքն ամուր է, իսկ կոռուպցիան անմիջական վտանգ է ներկայացնում մեր անվտանգության համար և պետք է արմատախիլ արվի»,-ասաց պատգամավորը։

Անդրադառնալով այս հարցին՝ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` նշեց. «Կառավարության պատասխանի մեջ նշվել է, որ գործը քննվում է, նախապատրաստվում են նյութեր կոնկրետ Միհրան Պողոսյանի հետ կապված։ Ես ձեզ անկեղծորեն պիտի ասեմ՝ այդ խնդիրը երբևէ չի անտեսվել։ Ուզում եմ հավաստիացնել, որ կառավարությունն իր իրավասության շրջանակներում գործունեություն իրականացնում է»։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ