07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այդ մասին հետո կխոսենք…Րաֆֆիին հյուր էին ՕԵԿ պատգամավորները /վիդեո/

Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին մարտի 16-ին այցելեցին ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Մհեր Շահգելդյանը եւ Խաչիկ Հարությունյանը: Այդ պահին Րաֆֆի Հովհաննիսյանը զրուցում էր քաղաքացիների հետ եւ նկատելով պատգամավորներին` ժպտալով հրավիրեց իր տարածքը: Բացօթյա զրույցում պատգամավորները հետաքրքվեցին “Ժառանգություն” կուսակցություն առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առողջությամբ:

“Ո՞նց ես, ճնշում-բան նորմալ է, նորմալ քնո՞ւմ եք”,-հարցրեց Խաչիկ Հարությունյանը: “Երեկ արդեն ինձ թույլ են տվել վրան տեղադրել եւ այնտեղ եմ գիշերել”,-պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Պատգամավորները փոխանցեցին նաեւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի ողջույնները եւ զորակցությունը:

Մոտ 10 րոպե զրույցից  հետո Մհեր Շահգելդյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նրանք կողմ չեն հացադուլին, սակայն եկել էին զորակցելու եւ լսելու Հովհաննիսյանի տեսակետը: Իրենք առաջարկել են Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը: Պատգամավորի խոսքով` կարող են տարբեր կարծիքներ լինել, տարբեր քաղաքական գործիչներ տարբեր կերպ են մտածում եւ ինքը դրան դեմ չի: 

”Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր դիրքորոշումներն ու սեփական մոտեցումներն արտահայտելու իրավունք և սեփական պայքարի ձևերը: Մենք հորդորեցինք պարոն Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը , և նա ներկայացրեց այդ մասին իր տեսակետները”:

Դիտարկմանը, որ Հովհաննիսյանը այլ կերպ չի մտածում, ուղղակի չի ընդունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակը, ում արդեն իսկ շնորհավորել է ՕԵԿ-ը, Շահգելդյանը արձագանքեց, որ ՕԵԿ-ն արդեն հայտարարություն արել է եւ այնտեղ ամեն ինչ ասված է:

Henaran.am-ի այն հարցին, թե ինչպես է վերաբերում փաստին, որ Հովհաննիսյանին թույլ չէին տալիս վրան տեղադրել, ասաց, որ կարեւորն այն է,  հիմա արդեն թույլատրել են:

Զրույցից հետո պատգամավորներին մոտեցան մի քանի քաղաքացիներ, ովքեր Շահգելդյանին մեկ հարց տվին: “Ասա էս երկրի վերջը ինչ ա լինելու”,-որին ՕԵԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ  զրուցում էր լրագրողների հետ եւ նրանց հարցերին էր պատասխանում: “Այդ մասին հետո կխոսենք”,-ասաց Շահգելդյանն ու Հարությունյանի հետ միասին հեռացան Ազատության հրապարակից:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ