24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տարոն Մարգարյանը հանդիպեց Արցախի նախագահին

 Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Արցախի նախագահը, ողջունելով Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանների միջեւ հարաբերությունների զարգացման ընթացքն ու ընդլայնման եւ խորացման գործնական միտումները` կարեւորել է Երեւանի հետ բազմակողմանի համագործակցությունը՝ այն համարելով օգտակար թե Ստեփանակերտի, թե, առհասարակ, Արցախի համար:

“Շատ կարեւոր է, որ Երեւան-Ստեփանակերտ համագործակցությունը չի սահմանափակվում քաղաքապետերի պաշտոնական հանդիպումներով, այլ կրում է հստակ գործնական բնույթ, որի արդյունքում բազմաբնույթ աշխատանքներ են իրականացվել, ինչը իսկապես գնահատելի է եւ առաջին հերթին ի ցույց է դնում այն հատուկ վերաբերմունքը, որը, պարոն քաղաքապետ, դրսեւորվում է անձամբ ձեր կողմից”,-ընդգծել է Բակո Սահակյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ գնահատականի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ դեռ անցած տարվա սեպտեմբերին կնքված համագործակցության ծրագրով տարբեր ոլորտներում կյանքի կոչված նախագծերն ու աշխատանքները, ինչպես նաեւ 2013-ին նախատեսված անելիքները: Քաղաքապետը մեկ անգամ եւս վերահաստատել է Երեւան քաղաքապետարանի պատրաստակամությունը  ԼՂՀ այլ քաղաքների հետ եւս ակտիվ համագործակցելու եւ աջակցություն ցուցաբերելու հարցում:

“Մեզ համար եւս անչափ կարեւոր է առարկայական եւ շոշափելի դարձնել մեր համագործակցությունը, ավելին, Երեւանի եւ Ստեփանակերտի հարաբերությունները, ըստ իս, ոչ միայն գործընկերային պետք է լինեն, այլեւ իրենց հիմքում պետք է կրեն հարազատության բոլոր բաղադրիչները: Մենք այսպիսին ենք պատկերացնում մեր գործակցությունը ու  դրանով առաջնորդվելով էլ փորձում ենք օր առաջ մեր գործընկերներին փոխանցել այն փորձը, որ ունի Երեւանը”,-նշել է Տարոն Մարգարյանը, նաեւ տեղեկացնելով, որ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվել Արցախի այլ քաղաքներին գործնական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, ի մասնավորի նշելով, Շուշիին ցուցաբերված աջակցության օրինակը:

Կարեւորելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի Արցախի քաղաքների զարգացման հարցում ցուցաբերած պատրաստակամությունն ու գործնական քայլերը` նախագահ  Բակո Սահակյանը բարձր է գնահատել նաեւ Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ երեւանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների  այցերի կազմակերպումը, ինչպես նաեւ քաղաքապետի այցը այդ զինծառայողներին` այն որակելով որպես բարոյահոգեբանական հզոր աջակցություն հայ զինվորին` նրա մարտական ոգու ամրապնդման հարցում:

Տարոն Մարգարյանը հավաստիացրել է, որ նման ծրագրերը կրելու են շարունակական բնույթ:

 

Հանդիպման շրջանակում ներկայացվել է Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտում “Ազատամարտիկների այգու”  բարեկարգման ծրագրի նախագիծը:

 

Արցախի նախագահը ողջունել է նախաձեռնությունը եւ հույս հայտնել, որ այն հնարավորին կարճ ժամկետում իրականություն կդառնա:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ