08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ոսկե մրցանակ` Երևանի քաղաքապետարանին

ՀՀ կառավարության որոշմամբ արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու նպատակով ամեն տարի մրցանակաբաշխություն է կազմակերպվում. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երևանի քաղաքապետարանը քաղաքային տնտեսության և մասնավորապես զարգացման ծրագրերի հիմքում մշտապես կարևորում է միջազգային չափանիշների ներդրման և կիրառման քաղաքականությունը: Ըստ այդմ, ազգային և միջազգային ստանդարտացման աշխատանքներին ակտիվ մասնակցության և համագործակցության համար Երևանի քաղաքապետարանին  հանձնվել է ոսկե մրցանակ:

2015 թվականի մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփվել են 2016 թվականի ապրիլի 27-ին: Մրցանակակիր 10 ընկերություններից երկուսը Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություններ են: Ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերված նշանակալի արդյունքների և որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար ՀՀ կառավարության մրցանակներ են շնորհվել «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին և «Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ