01 Հունիսի, Saturday, 2024
KFC

«Ռոբերտ Քոչարյանն այս կուսակցության հետ ոչ մի կապ չունի»

Այսօր ԱԺ-ում Վարդան Օսկանյանը լրագրողների հետ հարց-պատասցանի ընթացքում ասաց՝ «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի 14 անդամները կդառնան կուսակցության անդամ, իսկ թե ով կգլխավորի կուսակցությունը, կորոշվի համագումարի ընթացքում:

Օսկանյանը վստահեցրեց՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս կուսակցության հետ ոչ մի կապ չունի:

«Մենք այդ կուսակցությունով նոր մշակույթ են բերելու և՛ կուսակցաշինության մեջ, և՛ կուսակցության գործունեության մեջ էապես տարբերվելու ենք: Մենք լինելու ենք բաց, լինելու ենք թափանցիկ, հնարավորություն ենք տալու յուրաքանչյուր անհատի, որ մեր կուսակության անդամը դառնա: Երիտասարդներին հնարավորություն կտանք՝ իրենց դրսեւորեն կուսակցության մեջ, ապահովելու ենք սերնդափոխություն››, – ասաց Օսնանյանը:

Վերջինս շեշտեց՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ այս քաղաքական ուժը  փորձելու է ներկայանալ որպես առանցքային քաղաքական բեւեռ:

«Ընտրությունների օրերին պիտի հանդիսանանք ժողովրդի եւ մեր հասարակության համար իսկական այլընտրանք»,-ասաց  Վարդան Օսկանյանը՝ նշելով՝ իրենք պատրաստ կլինեն համագործակցել ցանկացած քաղաքական, հասարակական ուժի հետ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ