06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տրանսպորտային համակարգում հայտարարված ռեֆորմները մնում են որպես հայտարարություններ

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի առկա խնդիրներին:

«Տրանսպորտային համակարգում հայտարարված ռեֆորմները, մնում են հայտարարություններ և առարկայական չեն դառնում»,-ասել է Պիպոյանը:

Բանակխոսը խոսելով, մասնավորապես, Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունին նշել է, որ երբ լրահոսում հայտնվեց այդ լուրը, մարդկանց առաջին  ենթադրությունն այն էր, թե հնարավոր է՝ դա եղել է գազաբալոնի պայթյունից, ինչը տրանսպորտային համակարգում առկա բացերի հետևանք է:  Պիպոյանը նշեց, որ գերծանրաբեռնված երթևեկությունը խիստ խանգարում է տեսանելիությանը, ինչի դեպքում միամիտ, թե դիտավորյալ պայթյուն հեշտ է իրականացնել:

Բաբկեն Պիպոյանը գտնում է, որ առանց նոր ներդրումների՝ առկա հնարավորությունների պարագայում էլ հնարավոր է արդիականացնել տրանսպորտային համակարգը. «Մենք պետք է կարողանանք գործառույթներն իրականացնել ճիշտ, հաշվարկներ իրականացնել: Ենթադրենք, որ տրանսպորտը պետք է շահագործվի 115 դրանով, սակայն եթե պետությունը ազատի այն դիզվառելիքի հարկային բեռը , որն ուղղված է հանրային տրանսպորտին, մենք կունենանք հարյուր դրամով տրանսպորտ»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ