07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գումարները պետք է հասցեական գնան․ Մելքումյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ընդգծեց՝  այժմ հայ ժողովուրդը փորձության մեջ է․ հարկ է կուռ միասնություն կազմել ու հաղթահարել այն։

«Շատ կոնկրետ պետք է որոշակի գործողություններ կատարենք, առաջինը՝ կառավարությունը պետք է անցնի օպերատիվ կառավարման սխեմային: Մենք պետք է գնանք մեր իսկ ընդունած օրենքների հետևից, խոսքը գնում ռազմարդյունաբերական համալիրի մասին օրենքի մասին»,-ընդգծեց Մելքումյանը։

Միքայել Մելքումյանն անդրադարձավ նաև բարձրաստիճան պաշտոնանկություններին․  «Մենք սպառազինության հետ կապված լուրջ անելիքներ ունենք, մենք պետք է համապատասխան տեխնոլոգիաներ կարողանանք արտադրել, դրա համար ռազմական բնույթի մեր ինստիտուտները պետք է ստանան համապատասխան պատվերներ և գումարները պետք է գնան հասցեական», – ասաց Մելքումյանը։

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ