06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հաղթական ու հավաքական…դադարեցնում է հացադուլը /ֆոտո, վիդեո/

Արդեն վեցերորդ օրն է, ”Ազատության” հրապարակում հացադուլ է անում ”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով համաձայն չէ ընտրությունների արդյունքների հետ: Այսօր Henaran.am-ի հետ զրույցում Հովհաննիսյանն ասաց, որ իրեն լավ է զգում և լավ է քնել: Նշենք, որ Հովհաննիսյանը գիշերն անցկացրել է ծածկի տակ: Հարցին, թե ինչպես է տրամադրված երեկոյան հանրահավաքին, պատասխանեց. ”Հաղթական և հավաքական”: 

Հովհաննիսյանի հետ հացադուլ էր սկսել նաև ակտիվիստ Բայանդուր Պողոսյանը: Նա մեզ հայտնեց, որ վաղը` մարտի 16-ին երեկոյան դադարեցնելու է հացադուլը: Այդ խորհուրդը նրան Հովհաննիսյանն է տվել և Պողոսյանն էլ որոշել է ”Ժառանգության” առաջնորդին լրացուցիչ անհանգստության առիթ չտալու համար դադարեցնել հացադուլը: Սակայն պայքարը շարունակվելու է: 

Հրապարակում իրենց նստացույցն են շարունակում նաև մի շարք երիտասարդներ: Այս պայքարը շարունակվելու է մինչև ապրիլի 9-ը: Նստադուլավոր երիտասարդներից Միքայելը մեզ ասաց, որ հնարավոր է դրանից հետո իրենց նստացույցերը շարունակեն ԵՊՀ-ի, միգուցե և նախագահական նստավայրի դիմաց: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ