22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Մատնահետքեր վերցնելու գործընցացը Փաշինյանի համար արժանահավատ չէ

ԱԺ ՀԱԿ խմբակցության  պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ընտրական օրենսգրքի քննարկման ընթացքում   մի մտահոգություն հայտնեց:
«Ամեն ընտրող ունի 3 փաստաթուղթ ու ընտրողների 99 տոկոսն առնվազն ունի 10 մատ։ Իսկ այստեղ՝  նախագծում գրված է՝  ԿԸՀ սահմանված կարգով պետք է մատնահետքը  վերցնեն,  բայց այստեղ էլի հարց է առաջանում` որտե՞ղ է երաշխիքը, որ մարդը մատը պետք է դնի սահմանված կարգով: Եթե  ելնենք հոռետեսության կանխավարկածից` կարելի է տասը տարբեր մատների հետքեր դնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն, անդրադառնալով Փաշինյանի դիտարկմանը, ասաց. «Ինձ համար պարզ չէր, թե ինչ է նշանակում մարդուն համեմատել, մարդը համեմատվում է և լուսանկարը պարունակվում է բոլոր երեք փաստաթղթերում էլ, և եթե մարդը ներկայացրեց դրանցից մեկը, առաջին հերթին պետք է համադրվի լուսանկարը և անձը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ