20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ-ից արդեն հեռացել են բոլոր առանցքային հակաքոչարյանական դեմքերը. քաղաքագետ

ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով սպասվող նախագահական ընտրություններին, չբացառեց, որ Հայաստանում եւ տարածաշրջանում ստեղծված  իրավիճակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման պահանջ առաջանա ՌԴ համար:

“Երբ ԲՀԿ-ն` ի դեմս Գագիկ Ծառուկյանի, դրեյֆ է կատարում դեպի արեւմտյան բեւեռ, կարող է առաջանալ Քոչարյանին պահանջարկը, որոնք գտնում են, որ ՌԴ ինտեգրացիոն գործընթացներին կողմնակից ուժի առկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է”,-նկատեց նա:

Ռոբերտ Քոչարյանը առաջադրման   դեպքում, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, կարող է հավակնել միասնական թեկնածուի դերին:

Henaran.am-ի հարցին, թե արդյո՞ք ՀԱԿ-ը կսատարի Քոչարյանին, Հմայակ Հովհաննիսյանը, պատասխանեց.”ՀԱԿ-ից արդեն հեռացել են բոլոր առանցքային հակաքոչարյանական դեմքերը` Դավիթ Շահնազարյան, Անդրանիկ Քոչարյան եւ դա նախադրյալներ ստեղծում է: Մի մոռացեք, որ գոնե մեկ հարցում Լեւոն Տեր Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը բախտակիցներ են:

Տեր-Պետրոսյանը գործող նախագահին նշանակեց նախարար, իսկ Քոչարյանը`Սերժ Սարգսյանին դարձրեց իրավահաջորդ եւ երկուսն  էլ կարծես թե ափսոսանք են ապրում այդ առիթով”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ