14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Էլեկտրոնային սարքերի խափանում ԱԺ-ում

Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի քննարկման ընթացքում խափանվեց էլեկտրոնային գրանցման համակարգի աշխատանքը:

Երբ պատգամավորները պետք է հարցեր ուղղեին ԸՕ նախագիծը ներկայացնող ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, պարզվեց՝  սարքերը չեն աշխատում:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն առաջարկեց խոսքը տրամադրել ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին, մինչև սարքերի աշխատանքը կկարգավորվի:

Այնուհետև Նաղդալյանն առաջարկեց ցայտնոտի մեջ չընկնել, շարունակել աշխատանքը ոը գրանցումը կատարել գրավոր կերպով:  Րոպեներ անց Նաղդալյանին ներկայացվեց հարցերի հերթագրման ցուցակ:

Որոշ ժամանակ անց սարքերի աշխատանքը կարգավորվեց:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ