17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետք է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնել․ Հառլեմ Դեզիր

Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար  Հառլեմ Դեզիրը այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետեւ նա զրուցել է լրագրողների հետ ու ասել, որ սա իր համար կարեւոր օր է։

«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից ես հանձնարարություն ունեի այսօր գալ, բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ դնել Հայոց ցեղասպանության զոհերի անմար շիրիմին»,- ասել է նա՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, եւ այն երբեք չպետք է մոռացվի:

«Պետք է պայքարենք, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ընդունվի ողջ մարդկության կողմից»,- ասել է նա։

Հառլեմ Դեզիրը լրագրողների հետ զրույցում նաեւ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին ու նշել, որ պետք է վերադառնալ բանակցություններին, խուսափել ուժի կիրառումից։

«Անհրաժեշտ է միավորել ուժերը, որպեսզի հասնենք տարածաշրջանում կայուն խաղաղության՝ հիմնված ամենակարևոր երեք հիմնական սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Սա է այն ուղերձը, որով ես այստեղ եմ»,- ասել է Հառլեմ Դեզիրը։

Նա նշել է, որ այս պատերազմը շատ մահեր, տառապանք ու  ցավ է պատճառել հակամարտող երկու կողմերին: «Չի կարելի ասել սառեցված հակամարտություն, չկա այնպիսի ամիս, որ զոհեր չլինեն թե զինծառայողների, թե խաղաղ բնակչության շրջանում»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ