14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Անտրամադի՞ր է հեռացել Րաֆֆուց

Դերասան Վարդան Պետրոսյանին հրավիրել են Հայաստանի Ֆրանսիական համալսարան: Սակայն այսօր նրան չեն թողել մուտք գործել համալսարան: Այս մասին այսօր ‘’Ազատության’’ հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը պատմեց ‘’Ժառանգություն’’ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: ‘’Կեցցե անկախ, ազատ գիտակրթական Հայաստանը’’,-ասաց Հովհաննիսյանը:

Նա նաև հայտնեց, որ այսօր իրեն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանը, կուսակցականներ, մտավորականներ երկրապահներ և այլ քաղաքացիներ: Երեկ Հովհաննիսյանին այցելել էր ‘’Ազգային համաձայնություն’’ կուսակցության նախագահ, նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը:

Լրագրողների դիտարկմանը, որ Հարությունյանը կարծես թե հիասթափված է հեռացել հրապարակից, Հովհաննիսյանն արձագանքեց. ‘’Ինքը եկավ, երկու տարի առաջ իր դստեր հետ եկել էր զորակցելու, դրանից հետո իր քաղաքական կենսագրությունը ձեր առջև բաց է, ինքը եկավ զորակցելու, ես ալ շնորհակալություն հայտնեցի’’: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ