22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Այսդպիսի ոճիրներն ապագայում չպիտի կրկնվեն. Օվե Բրինգ

Ստոկհոլմի համալսարանում ու Շվեդիայի պաշտպանության համալսարանում միջազգային իրավունքի պատվավոր պրոֆեսոր Օվե Բրինգը, ելույթ ունենալով «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում, ասաց՝ մարդկության դեմ հետագա հանցագործությունները պետք է կանխել տարբեր ուղիներով: Վերջինս ընդգծեց՝ այդ չարիքի դեմ պիտի պայքարեն ամենքը:

«Հայոց ցեղասպանությունը հատուկ դեպք է: Պետք է կարողանանք կանխել նման հանցագործությունների: Այսդպիսի  ոճիրներն ապագայում չպիտի կրկնվեն: Դա պայմանավորված է մեր այսօրվա արձագանքով: Պետք է լուրջ վերաբերվենք եզդիների ու այլ էթնիկ խմբերի դեմ «Իսլամական պետության» ցեղասպան քաղաքականությանը»,- ասաց Բրինգը:

Վերջինս ընդգծեց՝ էական չէ, թե երբ է իրագործվում ոճիրը: Ժողովուրդնրը պիտի ակտիվ պայքար մղեն այս չարիքի դեմ ու նման բաները չպիտի մեռացվեն՝ անկախ ժամանակի սահքից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ