ՀԱԿ-ում միասնականություն չկա. Հրապարակ
«Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավորների պահվածքից ակնհայտ դարձավ, որ թիմային միասնականություն այստեղ չկա։ ՀԱԿ քվոտայով, ինչպես հայտնի է, Գագիկ Ջհանգիրյանն է ներկայացված հանձնաժողովում, սակայն նիստին մասնակցել է նաև Արամ Մանուկյանը ու կոշտ քննադատություններ հնչեցրել իշխանությունների հասցեին՝ իրենց հայտնի 5 առաջարկը մերժելու և «4+4+4» ֆորմատը վիժեցնելու համար։ Նրա ելույթից հետո, և ի հեճուկս Մանուկյանի, Ջհանգիրյանը հայտարարել է, թե մասնագիտական քննարկումները նոր են սկսվում, և «4+4+4» ձևաչափի ձախողումը ողբերգություն չէ: Նա առաջարկել է նախագիծը հանգամանալից քննարկել պետաիրավական հարցերի հանձնաժողովում ու պատրաստակամություն է հայտնել քրեական հետևանքների հարցերում իր մասնագիտական աջակցությունը ցուցաբերել։ «Փակ աչքերով վստահում եմ Ձեր առաջարկներին»,- շոյված հայտարարել է Դավիթ Հարությունյանը։ Այդուհանդերձ, Ջհանգիրյանը նախագծին դեմ է քվեարկել հանձնաժողովում»։